2024 թվականի առաջին եռամսյակում ադրբեջանցի շուրջ 400 ընտանիք Շուշի կտեղափոխվի:
Ըստ «Թրենդ» գործակալության՝ դրա մասին լրագրողներին հայտնել է Շուշիում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը։ «Առաջիկայում կսկսվի ճանապարհային ենթակառուցվածքների կառուցման լայնածավալ գործընթաց, բացի այդ՝ ներկայում շարունակվում է սոցիալական օբյեկտների կառուցման գործընթացը»,- հավելել է նա։
Մինչեւ 2026 թվականը Ղարաբաղում կբնակեցվի 140 հազար մարդ
Մինչեւ 2026 թվականն էլ Բաքուն նախատեսում է ԼՂ-ում բնակեցնել ընդհանուր առմամբ 34 հազար 500 ընտանիք, 140 հազար եւ ավելի, այսպես կոչված, «նախկին ներքին տեղահանվածներ»։
Ըստ ադրբեջանական APA-Economics-ի՝ դրա մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը: