Հայաստանի եւ Լիտվայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը եւ Ինգրիդա Շիմոնիտեն հանդես են եկել ամփոփիչ հայտարարություններով։ Վարչապետ Շիմոնիտեն վերահաստատել է Լիտվայի աջակցությունը Հայաստանի ինքիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Նա ողջունել է նաեւ տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ջանքերը։
Լիտվայի վարչապետն ընդծել է, որ Հայաստանի համար մարտահրավերներով լի ժամանակներ են: Նա ընդգծել է, որ խաղաղության ճանապարհը դյուրին չէ, սակայն միակն է կայունության եւ բարեկեցության հասնելու համար։
Վարչապետ Փաշինյանը Լիտվայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ձեւավորվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ։ Նա նաեւ լիտվացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակը, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները, 100 հազար հայերի փախստական դառնալը, նրանց հրատապ կարիքները բավարարելուն ուղղված քայլերը։