Հոկտեմբերի 15-ին տարածաշրջան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի եւ Կովկասի հարցերով փոխտեղակալ Ջոշ Հուկը։
Ըստ Turan գործակալության՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ այցի նպատակը բարձրաստիճան պաշտոնյաների, գործարար շրջանակների եւ քաղաքացիական հասարակության հետ հարցերի քննարկումն է։
Ծրագիրը ներառում է այցեր մինչեւ հոկտեմբերի 27-ը Թուրքիա, Ադրբեջան եւ Հայաստան։