Փրկության միջազգային կոմիտեն (IRC) հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրումը ստիպել է գրեթե ամբողջ էթնիկ հայ բնակչությանը՝ ավելի քան 100 հազար անձի, փախչել։ Կազմակերպությունը նշել է, որ մարդկանց մեծ մասը ստիպված է եղել շատ արագ լքելը տները՝ իր հետ ոչինչ չվերցնելով։
«Ձմեռը մոտենում է, եւ այդ տեղահանվածները հիմա շտապ կարիքներ ունեն։ Տեղահանվածներն ունեն նաեւ հուզական տրավմա, ուստի եւ աջակցության կարիք` հակամարտության հետեւանքներից վերականգնվելու համար»,- ընդգծել են Փրկության միջազգային կոմիտեում: