Գյումրի քաղաքի չորս մանկապարտեզ համալրվել են մանկական գույքով՝ սեղաններ, աթոռներ, պահարաններ, մահճակալներ:
Ծրագիրը ֆինանսավորել է Ճապոնիայի դեսպանատունը, իրականացվել է Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիայի «Շիրակի մարզի դպրոցներին եւ մանկապարտեզներին գույքի տրամադրում» ծրագրի շրջանակում:
Ծրագրի ավարտական արարողությանը անձամբ ներկա է եղել Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, նա եւս մեկ անգամ կարեւորել է Հայաստանի հետ ջերմ հարաբերությունների խորացումը եւ դրանք առավել զարգացնելու հեռանկարը: