Երեւանի փոքր կենտրոնում ծանրաբեռնված ժամերին կարգելվի 1.5 տոննա կշռով բեռնատարների մուտքը։ Ըստ Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության՝ արգելքը կգործի առավոտյան 7:00-ից մինչեւ երեկոյան 21:00-ն:
Քաղաքապետարանից նշել են նաեւ, որ ճանապարհային նշաններին չենթարկվողները կտուգանվեն 5000 դրամով: