Արցախից բռնի տեղահանված 15 հազար 264 երեխա արդեն սովորում է Հայաստանի դպրոցներում: Դրա մասին ճեպազրույցում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Նա հավելել է, որ Երեւանում դպրոց է հաճախում 4 736, Արագածոտնի մարզում` 708, Արարատի մարզում` 2 083, Արմավիրի մարզում` 1 295, Գեղարքունիքի մարզում` 721, Լոռիում` 892, Կոտայքում` 2 816, Շիրակում` 633, Սյունիքում` 588, Վայոց Ձորում` 321, Տավուշում` 471 աշակերտ։