Արցախից բռնի տեղահանված ուսանողներին հնարավորություն է ընձեռվել ուսումնառությունը շարունակելու ԵՊՀ բակալավրի եւ մագիստրոսի համապատասխան կրթական ծրագրերում: Միեւնույն ժամանակ նրանք 2023-2024 ուստարվա վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում կստանան: Դրա մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն:
Կրթաթոշակի առավելագույն չափերին եւ տրամադրման կարգին կարելի է ծանոթանալ այստեղ, կրթաթոշակին դիմելու կարգի, քայլերի հաջորդականության եւ այլ մանրամասների վերաբերյալ՝ այստեղ: