Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է լրագրող Քրիստինե Խանումյանի հետ։
Գլադիատորական մարտից հետո Կոռնիձորում
Երբ որ մենք արդեն բարձրացանք Կոռնիձոր, եւ ես տեսա Հայաստանի դրոշը, էդ կամուրջը անցնելուց հետո ադրբեջանցիների մոտով, ոնց որ քեզ քո աղքատ, անզոր, բայց ամեն դեպքում հայրը սպասեր գլադիատորների մարտից հետո։ Դու ողջ ես մնացել, դու գիտես, որ…
— Ապահովության զգացո՞ւմ…
Ինքը ոչինչ մեծ հաշվով չի կարող անել, բայց ինքը որ քեզ նայում ա… մի տեսակ…
մենք սենց անցանք, եղբայրս ասեց, ա՛յ, հիմա ինչ ուզում եք, կարող եք անել։
Վերջին անգամ Ստեփանակերտում
Մարդիկ փող էին տալիս, եւ էդ ավտոբուսով Հանրապետության հրապարակից իջնում էին Տատիկ-Պապիկի մոտ ու հետ էին գալիս։ Դատարկ քաղաքով գնում ես, մեկ էլ էդ ավտոբուսը իջնում ա, ու մարդիկ կամերաները հանած նկարում են, ուրախ, բան…
Շատ տրագիկոմիկ իրավիճակ էր, այսինքն՝ ոնց որ Կուստուրիցայի նկարած ֆիլմը լիներ, էլի։ Իրականությանը էնքան չէր համապատասխանում՝ ե՛ւ գույները, ե՛ւ էդ էմոցիաները… Եւ, ի վերջո, էդ ավտոբուսում նստած էին մարդիկ, որոնք ապրում են Ստեփանակերտում եւ ամեն օր ոտքով քայլում են մի ծայրից մյուսը, այսինքն՝ անգիր գիտեն։ Էնտեղ նկարելու բան չկար։