Իսլամիստական ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի ներկայացուցիչ Աբու Օբեյդան հայտնել է, որ ազատ է արձակել երկու ամերիկուհի պատանդների։
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը նշել է, որ մորն ու դստերն ազատ արձակելով՝ իրենք ապացուցել են Ամերիկայի ժողովրդին եւ ամբողջ աշխարհին, որ Բայդենի եւ նրա կառավարության հայտարարությունները ՀԱՄԱՍ-ի դաժանության վերաբերյալ կեղծ են եւ չափազանցված։
Ավելի ուշ CNN-ը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից երկու ամերիկուհի պատանդների ազատ արձակման պատճառը մոր առողջական ծանր վիճակն է։
Պատանդները հանձնվել են Կարմիր Խաչին: Ներկա պահին պարզ չէ՝ ում են հանձնելու պատանդներին: Նշվում է, որ նրանք, ամենայն հավանականությամբ, կփոխանցվեն Եգիպտոսին: