The Jerusalem Post պարբերականը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները, որոնք հոկտեմբերի 7-ին անսպասելի հարձակում են գործել Իսրայելի վրա, եղել են Captagon-ի՝ սինթետիկ ամֆետամինի տիպի խթանիչի ազդեցության տակ:
Թմրանյութը գաղտնի արտադրվել է հարավային Եվրոպայում եւ Թուրքիայով տեղափոխվել Արաբական թերակղզու սպառողական սեւ շուկաներ:
Ամֆետամինի հաբերը հայտնաբերվել են իսրայելական հողում սպանված ահաբեկիչներից մեծ մասի գրպաններից: