Հեբրոն քաղաքում ընդդեմ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների ցույց անող պաղեստինցիները փողոց են դուրս եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի դիմանկարներով:
Պուտինը, հոկտեմբերի 11-ին անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան պատերազմին, հայտարարել է, որ երբ ստեղծվեց Իսրայելը, պայմանավորվածություն կար, որ միաժամանակ պետք է ստեղծվեր նաեւ ինքնիշխան Պաղեստինը, ինչն այդպես էլ չարվեց: Ռուսաստանի ղեկավարը շեշտել էր, որ Իսրայելի եւ Պաղեստինի հակամարտությունը պետք է լուծվի անկախ Պաղեստին պետության ստեղծման միջոցով։ Ընդ որում՝ հավելել էր, որ անկախ Պաղեստինի մայրաքաղաքը պետք է լինի Արեւելյան Երուսաղեմում:
ՌԴ նախագահը միաժամանակ ընդգծել էր, որ Իսրայելը ենթարկվել է աննախադեպ հարձակման, հետեւաբար իրավունք ունի պաշտպանվելու: