Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահագները չի հավատում ՀԱՄԱՍ ծայրահեղական իսլամական շարժման հայտարարություններiը արժանահավատությանը։ ԱՄՆ-ը ՀԱՄԱՍ-ից պահանջում է ազատ արձակել բոլոր պատանդներին առանց նախապայմանների:
Նախօրեին իսլամիստական ծայրահեղական ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի ներկայացուցիչ Աբու Օբեյդան հայտնել է, որ ամերիկուհի մայր ու դուստր պատանդներին ազատ արձակելով՝ իրենք Ամերիկայի ժողովրդին եւ ամբողջ աշխարհին ապացուցեցին, որ Բայդենի եւ նրա վարչակազմի հայտարարությունները ՀԱՄԱՍ-ի դաժանության վերաբերյալ կեղծ են եւ չափազանցված։ Ավելի ուշ CNN-ը տեղեկացել է, որ ամերիկուհի պատանդների ազատ արձակման պատճառը մոր առողջական ծանր վիճակն է։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պատասխանատու է Գազայի հատվածում խաղաղ բնակիչների, նրանց թվում՝ իսրայելցի պատանդների եւ պաղեստինցիների անվտանգության համար։
Հայտնի է, որ ներկա պահին ՀԱՄԱՍ-ը Գազայում 200-250 իսրայելցի պատանդներ է պահում: