ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հնարավոր պատճառներից մեկն անվանել է Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի բանակցությունները։
«ՀԱՄԱՍ-ի հարձակման հնարավոր պատճառներից մեկն այն էր, որ նրանք գիտեին, որ ես մտադիր եմ Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի հետ նստել բանակցային սեղանի շուրջը»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Նախագահը նախընտրական դրամահավաքի ընացքում հայտարարել է. «Գուշակեք, թե ինչ: Սաուդցիները ցանկանում էին ճանաչել Իսրայելը: Ահա թե ինչն իսկապես կմիավորի Մերձավոր Արեւելքը»: