Ֆրանսիայի ռազմական հետախուզության վարչությունը (DRM) հայտնել է, որ ուսումնասիրելով Գազայի բապտիստական հիվանդանոցում տեղի ունեցած ռմբակոծությանն առնչվող հրապարակային եւ գաղտնի բոլոր նյութերը՝ հանգել է այն եզրակացության, որ հիվանդանոցի պայթյունը եղել է ոչ թե իսրայելական հրթիռային հարձակման, այլ, ավելի շուտ, պաղեստինյան հրթիռի սխալ արձակման հետեւանքով:
Պաղեստինի իշխանությունները հայտնել են, որ երեքշաբթի Ալ-Ահլի Ալ-Արաբի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 471 մարդ: Գազայի առողջապահության նախարարությունը մեղադրել է Իսրայելին ավիահարվածի համար, իսկ Իսրայելը հայտարարել է, որ պայթյունը տեղի է ունեցել «Իսլամական ջիհադ»-ի զինյալների կողմից հրթիռի անհաջող արձակման հետեւանքով: