Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վիրահայոց թեմի, «Վրաստանի հայ համայնք» եւ «Միասին» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ «Հայարտուն» կենտրոնում հավաքված հումանիտար օգնությունը հոկտեմբերի 19-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տ. Կիրակոս եպս. Դավթյանի գլխավորությամբ եւ Թբիլիսիի հայկական մի շարք կազմակերպությունների ղեկավարների եւ անդամների մասնակցությամբ բաժանվել է ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի 10 գյուղերում ժամանակավոր ապաստան գտած, Արցախից բռնի տեղահանված 42 ընտանիքի։ Սրա մասին հաղորդում է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը։
Տեղեկության համաձայն՝ թբիլիսահայերի կողմից ընտանիքներին փոխանցվել են գումար եւ երեխաներին նվերներ:
ՀԿ-ն շնորհակալություն է հայտնել Վրաստանում ՀՀ դեսպանությանը հումանիտար օգնության տեղափոխմանն աջակցելու համար եւ կոչ անում բոլորին միանալու արցախահայերին աջակցելու գործին: