Հոկտեմբերի 21-ին Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսը՝ որպես ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեի բանագնաց: Ֆրանսիական ռեգիոնն ավելի վաղ Սյունիքի հետ փոխգործակցության հուշագիր է կնքել:
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպմանը Թիերի Կովաքսն ասել է, որ նախօրեին ռեգիոնալ խորհրդում Օվերնյը-Ռոն-Ալպիի բոլոր քաղաքական ուժերը միաձայն ընդունել են Սյունիքին հատկացվող 300 հազար եվրո օգնությունը կրկնապատկելու մասին բանաձեւ:
«Այս աշխատանքային այցի նպատակն է մարզպետի հետ քննարկել այն ոլորտներն ու կարիքները, որոնց կուղղվեն հատկացվող միջոցները»,– ասված է հաղորդագրությունում։
Վիենի քաղաքապետը միաժամանակ դատապարտել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների համար: