Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Կոնրիկուսը հայտարարել է, որ Գազայի հատվածում ցամաքային գործողության չեղարկման միակ պայմանն է, որ ՀԱՄԱՍ-ն ազատ արձակի բոլոր գերիներին եւ անվերապահորեն հանձնվի:
The Jerusalem Post-ը հայտնել է, որ «Հեզբոլլահի» հնարավոր հարձակման սպառնալիքով պայմանավորված՝ Իսրայելը հոկտեմբերի 22-ին տարհանել է հյուսիսային սահմանի մոտ գտնվող եւս 14 համայնքների բնակիչներին: