Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար ֆինանսական աջակցության նոր ծրագիր է մեկնարկում:
Նոյեմբերի եւ դեկտեմբերի ընթացքում, բացի բնակության եւ կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, պետական բյուջեից յուրաքանչյուրին կհատկացվի 50-հազարական դրամ: Դրա մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Բացառություն կլինեն այն անձինք եւ նրանց ընտանիքի անդամները, որոնք ունեն բանկային հաշիվների որոշակի շեմը գերազանցող մնացորդներ, բնակվում են պետության հատկացրած կացարաններում կամ գտնվում են պետության խնամքի ներքո:
Հումանիտար կենտրոնում հոկտեմբերի 23-ին՝ 16:00-ին, մանրամասները կներկայացնի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: