Նախօրեին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հաստատել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը հոկտեմբերի 23-ին Թեհրանում անցկացվելիք «3+3» ձեւաչափով հանդիպմանը։
Նշված է, որ այցի ընթացքում նախատեսված են նաեւ երկկողմ հանդիպումներ:
Վրաստանի ԱԳՆ-ն իր հերթին հաստատել է, որ Թբիլիսին չի մասնակցի հանդիպմանը։ «3+3» ձեւաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան, Թուրքիա) առաջին հանդիպումը, որն անցկացվել էր անցյալ տարի Մոսկվայում, նույնպես տեղի ունեցավ առանց Վրաստանի մասնակցության։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը հոկտեմբերի 23-ին Իրանում նախատեսված բանակցություններին։
Հանդիպմանը կքննարկվեն քաղաքականության, տնտեսության, տրանսպորտի, անվտանգության, էներգետիկայի ոլորտներում տարածաշրջանային համագործակցության հարցեր։