Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը հայտնել է, որ ուսումնասիրելով միջազգային փորձը՝ աղբամանների տեղադրման երկու տարբերակ է ընտրվել։
Առաջարկներից մեկն է, որ Երեւանում աղբամանները գետնի տակ լինեն:
Կարոյանն առաջարկել է հանձնարարականի հիման վրա նախագծման մրցույթ հայտարարել 2024-ին փորձնական շինարարական աշխատանքներ կատարելու համար։ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է պատրաստել նախագծի տեխնիկական բնութագրերը։