Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը հայտարարել է, որ Իրանը Հայաստանի համար շատ հարմարավետ տարածք է՝ դուրս գալու դեպի արտաքին աշխարհ: Դա կարող է տարանցիկ ճանապարհ լինել և խթանել տարածաշրջանային համագործակցությունը, նշել է Իրանի նախարարը։
«Մենք Կասպից ծովի արեւելյան եւ արեւմտյան հատվածներում ենթակառուցվածքային շատ լավ ծրագրեր ունենք, եւ Հայաստանն այդ ճանապարհով կարող է շատ հեշտ հասանելիություն ունենալ ծով»,- շեշտել է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարը։
Մեհրդատ Բազրփաշը հայտնել է նաեւ, որ Արաքս գետի վրա նոր կամուրջ կկառուցվի, քանի որ գործող կամուրջը շատ հին է, թողունակությունը՝ քիչ։