Հաագայի միջազգային քրեական դատարան հայց է ներկայացվել ընդդեմ ՀԱՄԱՍ եւ «Իսլամական ջիհադ» ահաբեկչական կազմակերպությունների՝ Իսրայելի վրա հարձակումների համար։ Փաստաթղթում նշվում է, որ ահաբեկիչները ռազմական եւ մարդկության դեմ հանցագործություններ են կատարել։
ՄՔԴ-ի գլխավոր դատախազի անունով ներկայացված հայցը պահանջում է քրեական գործ հարուցել Իսրայելում արյունահեղություն իրականացրած ահաբեկչական երկու կազմակերպությունների՝ ՀԱՄԱՍ-ի եւ պաղեստինյան «Իսլամական ջիհադ»-ի առաջնորդների դեմ եւ ձերբակալության միջազգային հրահանգ հրապարակել վերջիններիս նկատմամբ: