Արտերկրում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալեդ Մեշալը հաստատել է մի քանի պատանդների ազատ արձակելու ահաբեկիչների պատրաստակամության մասին տեղեկությունը։
«Մենք խաղաղ բնակիչներին կազատենք, եթե Իսրայելը դադարեցնի կամ նվազագույնի հասցնի հարձակումները Գազայում»,- հայտնել է նա Sky News-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ i24-ը եւ Al-Arabia-ն հայտնել էին, որ ՀԱՄԱՍ-ը «առաջիկա ժամերին» 50 օտարերկրացիների կհանձնի Կարմիր խաչին։