Ռուսաստանը չի ճանաչի գործարար եւ աշխատանքային գործունեության հայկական վարորդական վկայականները:
ՌԴ Պետդուման հոկտեմբեի 24-ին որոշել է անորոշ ժամանակով հետաձգել այս հարցը:
Մինչդեռ 2022-ի մարտին ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ կառավարությունը կքննարկի Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականները ճանաչելու հարցը։ Մասնավորապես նախատեսվում էր քննարկել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին Դդշնային օրենքի» 25-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը:
Վերոնշյալ հոդվածով սահմանվում էր տրանսպորտային միջոցներ ղեկավարելու արգելքը օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական վկայականների հիման վրա ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեություն իրականացնելիս, որն անմիջականորեն առնչվում է տրանսպորտային միջոցների կառավարմանը։