Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ։
Ե՛վ Արցախը հանձնեց, ե՛ւ Հայաստանը վտանգեց
— Պատկերացրեք, դուք Հայաստանի վարչապետն եք, Աննա Գրիգորյանը եւ կա վտանգ, որ Ադրբեջանը ներխուժելու է Սյունիք, խորանալու է, օկուպացնելու է մեծ տարածքներ, չե՞ք ստորագրի Պրահայի հայտարարության տակ։
— Դրանից դու ի՞նչ երաշխիք ես ձեռք բերել ստորագրելուց հետո։
— Չներխուժեց։
— Ո՞նց չներխուժեց։ Արդեն ներխուժել ա։ Այլ բան, Կարպիս ջան, Արցախը Ադրբեջանի ամբողջականության մեջ տարածելը բացի հակաբարոյա, հակապետական լինելուց, ինքը գործնական որեւէ արդյունք չի տվել։ Եթե օրինակ պայմանական Նիկոլ Փաշինյանը ստանար երաշխիք, որ սեպտեմբերյան հարձակումից հետո օկուպացված տարածքները, որոնք դեռեւս էդպես կահավորված չէին ինչպես հիմա, նման ինժեներական աշխատանքեր չէին տարվել Ադրբեջանի կողմից ինչպես հիմա, էդ ժամանակ դուրս էին մղվելու մեր երկրի տարածքից, մեր երկիրը անվտանգ է լինելու, էդ դեպքում միգուցե ինքը փորձեր արդարացնել իր քաղաքականությունը։
Բա համ Արցախը հանձնես, համ Հայաստանի տարածքային ամբողջականությունը դնես հարցականի տակ։