Հոկտեմբերի 24-ին ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ԱԺ-ում ներկայացրել է ՀՀ դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով դատավորները հնարավորություն կունենան բողոքարկելու Բարձրագույն դատական խորհրդի որոշումները եւ վերականգնելու նախկինում դադարեցված լիազորությունները։
Նախագծով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունն անցկացնելու է Բարձրագույն դատական խորհրդի 4 անդամ ընդգրկող կազմը։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով զբաղվող ԲԴԽ նշված կազմը յուրաքանչյուր կարգապահական վարույթով լինելու է տարբեր: Կազմում ընդգրկվելու է դատավորների ընդհանուր ժողովի եւ Ազգային ժողովի կողմից ընտրված երկուական թեկնածու: