Հոկտեմբերի 24-ին Իսրայել ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ բանակցություններից հետո հանդիպել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Ֆրանսիական կողմից ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են Իսրայելում Ֆրանսիայի դեսպանը, նախագահի ռազմական շտաբի պետը, քաղաքական խորհրդականը եւ Մակրոնի անհայտ կորածների հարցերով խորհրդականը։
Նեթանյահուն Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ սա պայքար է սրտի եւ հոգու, պայքար հանուն Մերձավոր Արեւելքի եւ արաբական աշխարհի ապագայի։
Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահն առաջարկել է ԴԱԻՇ-ի եւ ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարելու համար ստեղծել միջազգային կոալիցիա: