Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները Բաքվում այցելել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանին, Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արցախի խորհրդարանի վերջին նախագահ Դավիթ Իշխանյանին եւ ԼՂ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել կալնավորվածների ընտանիքների հետ շփման համար։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն օրերս այցելել են նաեւ ՀՀ սահմաններն ապօրինի հատած եւ կալանավորված ադրբեջանցի զինծառայողներ Աղշին Բաբիրովին եւ Հուսեյն Ախունդովին։
Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին նշել է, որ միջազգային կազմակերպության աշխատակիցներն առանձնազրույցներ են ունեցել նրանց հետ, ինչպես նաեւ իրենց ընտանիքների հետ կապ հաստատելու հնարավորություն են ընձեռել: