Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումները վակուումում տեղի չեն ունեցել: Գուտերեշը հավելել է, որ Պաղեստինի ժողովուրդը 56 տարի շարունակ շնչահեղձ անող բռնազավթման է ենթարկվել։ Ըստ նրա՝ այդքան տարի բռնությունների եւ տեղահանությունների ականատես լինելուց հետո Պաղեստինի ժողովրդի խնդիրների քաղաքական լուծման հույսերը մարում են:
Այդուհանդերձ, ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, չնայած այդ ամենին՝ պաղեստինցիների դժգոհությունները չեն կարող արդարացնել ՀԱՄԱՍ-ի սարսափելի հարձակումներն Իսրայելի խաղաղ բնակիչների վրա: