Հոկտեմբերի 24-ին ՀՀ արտգործնախարարություն է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նախօրեին համառուսաստանյան «Առաջին ալիք» դաշնային հեռուստատեսության եթերում Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների առնչությամբ նշվել է, որ դրանք բացարձակապես անընդունելի են։
Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր: