ԱՄՆ-ը դեռեւս չունի պաղեստինա-իսրայելական հակամարտությունում Իրանի մասնակցության ուղղակի ապացույցներ։ Դրա մասին հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։
«Մենք դեռեւս չենք տեսել որեւէ կոնկրետ տեղեկություն, որը ենթադրում է, որ նրանք մասնակցել կամ ուղղորդել են հարձակումները»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկայիս սրման մեջ կան Իրանի մասնակցության ապացույցներ:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է Իրանի կողմից Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ ներկայիս պատերազմի սրման հավանականությամբ: