Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի տնօրենը թիմի անդամների հետ կքննարկի ուղիներ, որոնցով հնարավոր է օգնել Արցախի Հանրապետության ապօրինի առեւանգված ռազմաքաղաքական ղեկավարներին եւ քաղաքացիական անձանց։ Դրա մասին հայտնել է ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն տիկին Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին, արձագանքելով Ադրբեջանի բռնապետական վարչակազմի կողմից Արցախի մեր հայրենակիցների՝ ռազմաքաղաքական ղեկավարների եւ քաղաքացիական անձանց ապօրինի առեւանգումների մասին ահազանգող նամակներիս, իր համերաշխությունն է հայտնել նրանց շուտափույթ վերադարձի առնչությամբ»,- նշել է Թովմասյանը։