Հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպում տեղի չի ունենա:
Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը դա պատճառաբանել է ժամանակի սղությամբ:
«Մեր նպատակն է՝ Ղարաբաղի հայերը վերադառնան իրենց տուն: Կարեւորելով Գրանադայի հանդիպումը, որին չէր մասնակցել Ալիեւը՝ փորձում ենք հիմա Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպում կազմակերպել»,- նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:
Կլաարը հույս է հայտնել, որ հակառակ դանդաղ ընթացքին՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կիրականանա: