ՔՈՎԻԴ-ի թվերն աճում են: Դրա մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա հայտարարել է, որ գարնան ու աշնան ամիսներին ՔՈՎԻԴ-19-ը եւ գրիպը նույն վարքագիծն են դրսեւորում, եւ ներկայում սեզոնային ակտիվացում է նկատվում:
Նշելով, որ պատվաստանյութերի պաշարները համալրվել են՝ Ավանեսյանը քաղաքացիներին հորդորել է պատվաստվել գրիպի դեմ: Նախարարը հավելել է, որ ձեռքի տակ եղած եվրոպական արտադրության պատվաստանյութը ամենավտանգավոր 4 տեսակի շտամների դեմ է։