Արդեն մի քանի օր է, ինչ արեւմտյան մամուլը Իսրայելի վարչապետի գրասենյակից պատասխանի էր սպասում, թե որտեղ է վարչապետի որդին:
Իսրայելական լրատվամիջոցները հոկտեմբերի 25-ին ի վերջո պարզել են 32-ամյա Յաիր Նեթանյահուի գտնվելու վայրը: Մամուլը գրում է, որ այն դեպքում, երբ հոկտեմբերի 7-ից ի վեր երկրում զորակոչվել է 360 հազար պահեստազորային, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդին դեռ ապրիլից Ֆլորիդայում է: Պահեստազորայիններից շատերը Իսրայել վերադառնալու եւ ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարելու համար թողել են ամեն ինչ, ընդհուպ մեղրամիսը:
Յաիր Նեթանյահուն պարտադիր զինվորական ծառայության ընթացքում եղել է Իսրայելի ՊԲ խոսնակի օգնական։
Իսրայելի վարչապետը որդուն զգուշացրել է, որ դադարեցնի գրառումներ անել սոցիալական ցանցերում: