Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 25-ին հայտարարել է, որ Թուրքիան ՀԱՄԱՍ-ին ահաբեկչական կազմակերպություն չի համարում: Էրդողանը ՀԱՄԱՍ-ը ազատագրական շարժում է համարում:
Նա հավելել է, որ Թուրքիան Իսրայելի հետ խնդիրներ չունի, սակայն գոհ չէ պաղեստինցիների նկատմամբ Թել Ավիվի քաղաքականությունից։
Թուրքիայի նախագահը հայտարարել է նաեւ, որ թուրք պաշտոնյաների բոլոր առաջիկա այցերը Իսրայել չեղարկվել են: