Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ: Ըստ նրա՝ Կառավարության որոշման նախագիծը հոկտեմբերի 26-ի նիստի օրակարգում է։
Փաշինյանը նշել է, որ «սրանով արձանագրում ենք ԼՂ-ից բռնի տեղահանվածների փախստական լինելու հանգամանքը, որպեսզի ե՛ւ տեղական, ե՛ւ միջազգային առումներով նրանց իրավունքների պաշտպանության հնարավորություններն ավելի ընդլայնվեն»։