Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, որ «հայկական կողմի ակտիվ սպառազինումը լուրջ հարված է խաղաղ գործընթացին եւ նոր սպառնալիք հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար»:
Մինչդեռ Ֆրանսիայի ՊՆ նախարար Սեբաստիան Լըկորնյուն, անդրադառնալով հոկտեմբերի 23-ին Փարիզում ստորագրված հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության մասին համաձայնագրին, շեշտել էր, որ հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունն ուղղված է ՀՀ պաշտպանական, ոչ թե հարձակողական զինատեսակնների արդիականացմանը:
Իսկ երբ Ադրբեջանը հայտարարում է, որ երկրի ռազմական ներուժի ամրապնդման համար 2024-ին ավելացնելու է պաշտպանության եւ անվտանգության ծախսերը՝ հասցնելով 6 միլիարդ 421 միլիոն մանաթի (կամ 3,78 միլիարդ դոլարի), դա ոչ մի «լուրջ հարված չի՞ հասցնում Հայաստանի հետ խաղաղ գործընթացին եւ նոր սպառնալիքներ չի՞ ստեղծում հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար»: