Ադրբեջանի արտգործնախարարությունը Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիին մեղադրել է Հարավային Կովկասում գործընթացների վերաբերյալ կողմնակալ դիրքորոշման համար: Պաշտոնական Բաքուն Ժոլիին կոչ է արել հրաժարվել սադրիչ հայտարարություններից: Ադրբեջանի ԱԳՆ-ն զգուշացրել է, որ «սպառնալիքների լեզվով խոսելը չափազանց սխալ է եւ հաջողություն չի բերի կողմերից ոչ մեկին»։
Հոկտեմբերի 25-ին ավելի վաղ Կանադայի արտգործնախարարը Երեւանում հայտարարել էր, որ չի բացառում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը։ Մելանի Ժոլին նշել էր, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունները որեւէ կերպ արդարացված չեն։ Կանադայի արտգործնախարարն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հարգել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի իրավունքը։
«Կանադան կոչ է անում Ադրբեջանին լիարժեքորեն հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւվերահաստատում է ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքին հետեւելու կարեւորությունը»,- նշել էր Մելանի Ժոլին։