ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 25-ին երկկուսակցական աջակցությամբ բանաձեւ է ընդունել, որով դատապարտում է ՀԱՄԱՍ-ի հարձակումները Իսրայելի վրա։
Այն վերահաստատում է Միացյալ Նահանգների «հավատարմությունը Իսրայելի անվտանգությանը, այդ թվում՝ անվտանգության աջակցության միջոցով», եւ կոչ է անում բոլոր երկրներին «միանշանակ դատապարտել ՀԱՄԱՍ-ի դաժան պատերազմը»։
Բանաձեւը դատապարտում է Իրանի «աջակցությունը ահաբեկչական խմբավորումներին, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ին եւ պաղեստինյան «Իսլամական ջիհադին»», եւ կոչ է անում Իրանի նկատմամբ պատժամիջոցներն «ամբողջությամբ կիրառել»: