ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 25-ին չաջակցեց ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ պատերազմի վերաբերյալ ո՛չ ռուսական, ո՛չ ամերիկյան բանաձեւերին:
Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Մերձավոր Արեւելքում իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած բանաձեւի նախագծի վրա։ Փաստաթղթին աջակցել են 10 երկրներ, դեմ են արտահայտվել Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Եվս երկու երկիր ձեռնպահ են մնացել։ ԱՄՆ-ի առաջարկած բանաձեւը հրադադարի կոչ չի անում, այլ ճանաչում է երկրների ինքնապաշտպանության իրավունքը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել նաեւ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմի վերաբերյալ ռուսական բանաձեւի նախագիծը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից փաստաթղթին կողմ է քվեարկել 4-ը, դեմ՝ 2-ը (Մեծ Բրիտանիա եւ ԱՄՆ), ձեռնպահ՝ 9-ը։