Ռուսաստանն ազատ է արձակել մոտ 100 հազար բանտարկյալների եւ ուղարկել Ուկրաինա կռվելու: Դրա մասին գրում է The Washington Post-ը։
Ռուսաստանի Դաշնության արդարադատության փոխնախարար Վսեւոլոդ Վուկոլովը պանելային քննարկումներից մեկում ասել է, որ Ռուսաստանում բանտարկյալների թիվը մինչեւ 2022 թվականի փետրվարը մոտ 420 հազար էր, իսկ ներկայում այն իջել է պատմական նվազագույնի` մոտ 266 հազարի:
Ըստ Русь сидящая հիմնադրամի ղեկավար Օլգա Ռոմանովայի՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հավանաբար մոտ 100 հազար բանտարկյալի է հավաքագրել մարտերին մասնակցելու համար։
«Սա ցնցող ցուցանիշ է. պատերազմի սկզբում կար 420 հազար բանտարկյալ, եւ մենք գիտենք, որ Պրիգոժինը հավաքագրել է մոտ 50 հազար բանտարկյալի»,- նշել է Օլգա Ռոմանովան: