Հոկտեմբերի 26-ի նիստում Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ պետական պարգեւների ու պատվավոր կոչումների մասին» օրենքում եւ հարակից այլ օրենքներում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է հանել «ժողովրդականի» կամ «վաստակավորի» կոչումները:
Մասնավորապես առաջարկվում է հանել ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, վաստակավոր ճարտարապետ, շինարար, բժիշկ, իրավաբան, արտիստ, նկարիչ, ինչպես նաեւ արվեստի վաստակավոր գործիչ, մշակույթի վաստակավոր գործիչ, վաստակավոր մանկավարժ եւ այլ կոչումները:
Նախագծով առաջարկվում է վերանայել ՀՀ-ում շնորհվող պատվավոր կոչումների համակարգը՝ սահմանելով միայն թիմերի խրախուսմանն ուղղված մեկ հավաքական՝ «ՀՀ վաստակավոր կոլեկտիվ» կոչումը:
Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, ասվում է, որ պատվավոր կոչումների շնորհումը հաճախ բացասաբար է անդրադառնում առանձին մասնագիտական հանրույթի ներսում հարաբերությունների վրա: