ՀՀ մուտք գործած ԼՂ-ից տեղահանվածների նկատմամբ նրանց մուտք գործելու օրվանից մինչեւ հոկտեմբերի 25-ը վարչական պատասխանատվության մասին ընդունված բոլոր տուգանքները ոստիկանության պետի համապատասխան հրամանով կբեկանվեն։
Դրա մասին հայտարարել է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը: Նա նշել է, որ նման որոշման համար հաշվի է առնվել մեր հայրենակիցների հուզական վիճակը եւ նրանց՝ ՀՀ երթեւեկության կանոններին ոչ այնքան լավ տիրապետելու հանգամանքը: