Իրանի փոխարտգործնախարար Շեյխ ուլ իսլամ Մոհամմադ Հասանը Եվրասիական անվտանգության հարցերով բարձր մակարդակի համաժողովում հայտարարել է, որ Իրանը 30 տարի պաշտպանել է պաղեստինցիների իրավունքները եւ այսուհետեւ եւս կպաշտպանի: Նա զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ը հարված հասցնի Իրանին եւ նրա ենթակառուցվածքներին, աներեւակայելի պատասխան հարված կստանա:
Իրանի փոխարտգործնախարարը հավելել է, որ բոլոր երկրները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն պաղեստինցիների, Գազայի հատվածի բնակիչների պաշտպանության համար: Նա հավելել է, որ եթե սիրիացիները օգնություն խնդրեն, Իրանը նրանց եւս կաջակցի: Մոհամմադ Հասանը հույս է հայտնել, որ հակամարտությունը չի տարածվի Իրաքի եւ մյուսների վրա, հակառակ դեպքում իրավիճակն աղետալի կդառնա: