Եվրոպայի խորհուրդը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հրատապ քննարկում է անցկացրել եւ հռչակագիր ընդունել։
Կոնգրեսը հռչակագրում խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները եւ ափսոսանք հայտնել մարդասիրական հետեւանքների համար։
«Կոնգրեսը կոչ է արել ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր ներկայացուցիչներին, ողջունել է Հայաստանի ջանքերը»,– ասված է հաղորդագրությունում։
Տեղեկությունը հրապարակվել է «Հայաստանը Եվրոպայի խորհրդում» X-ի (նախկին Twitter) սոցիալական ցանցի գրառման մեջ։