Հոկտեմբերի 26-ին Բահրեյնի, Եգիպտոսի, Հորդանանի, Քուվեյթի, Մարոկկոյի, Օմանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարները Գազայի վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել։
Ըստ Aljazeera-ի՝ համատեղ հայտարարության մեջ Արաբական երկրների արտգործնախարարները շեշտել են, որ ինքնապաշտպանության իրավունքը չի արդարացնում պաղեստինցիների իրավունքների ոտնահարումը։ Նախարարները դատապարտել են Գազայի հատվածում քաղաքացիների բռնի տեղահանումը։
Արաբական երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել են կողմերին պարտավորեցնել անհապաղ դադարեցնել կրակը։