Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը եւ Ալի Ասադովը հանդիպում են ունեցել: Ըստ վրացական Imedi լրատվականի՝ երկու երկրների վարչապետները մի քանի ժամ քննարկել են երկկողմ խնդիրները:
Եռակողմ հանդիպումների մասին հոկտեմբերի 27-ին խոսել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Երեկ եռակողմ հանդիպումներ ունեցանք։ Վրաստանը՝ որպես անաչառ միջնորդ, Հայաստանի եւ Ադրբեջանի բարեկամ, շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ»,- նշել է Վրաստանի վարչապետը։