Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների թիվը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 1,1, նախորդ տարվա համեմատ՝ 1,5 անգամ։
Հոկտեմբերի 27-ի ասուլիսի ժամանակ դրա մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը։
Նա նշել է, որ հոկտեմբերի 26-ի դրությամբ ՀՀ բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 500 բուժառու, որոնց 90 տոկոսը 0-18 տարեկան են։ Հոսպիտալացվածներից 16-ը, որոնք 0-4 տարեկան երեխաներ են, վերակենդանացման բաժանմունքում են:
Պաշտոնյան հավելել է, որ վարակվածների մոտ 70 տոկոսը գրանցվել է 0-18 տարեկանների շրջանում, որոնցից գրեթե 50 տոկոսը 0-4 տարեկան երեխաներ են։ Նա ընդգծել է, որ շտապօգնության ընդհանուր կանչերի գրեթե 12 տոոկսն առնչվում է սուր շնչառական վարակներին։